Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Էրդողանը Բեռլինին սպառնացել է

Էրդողանը Բեռլինին սպառնացել է
01.06.2016 | 12:58

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որը կարող է ընդունվել Բունդեստագում, կվնասի Անկարայի և Բեռլինի տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերություններին՝ փոխանցել է Reuters-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մայիսի 31-ին հնչած հայտարարությունը:

Գերմանիայի խորհրդարանը հուսիսի 2-ին քվեարկելու է Օսմանյան կայսրության տարածքում 1915-ի հայոց կոտորածները «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելու և դատապարտելու բանաձևը: Բանաձևի քվեարկության հարցը իրարանցում է առաջացրել և Թուրքիայի հանդեպ հանրային զգոնության առիթ է դարձել Գերմանիայում: Քննադատները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրում են Անկարայի հետ մեղմ հարաբերությունները շարունակելու համար` չնայած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին: Ըստ եվրոպացի քննադատների` Մերկելը նման քաղաքականություն է վարում` չկորցնելու Թուրքիայի համագործակցությունը Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամի հարցը կարգավորելու հարցում:

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ